Իսպանիայի ACB լիգա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իսպանիայի ACB լիգա | |
---|---|
Տեսակ | սպորտային լիգա |
Երկիր | Իսպանիա |
Հապավում | ACB |
Հիմնադրված | 1983 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Տարածաշրջան | ՖԻԲԱ Եվրոպա |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (31 տիտղոս) |
Վերջին չեմպիոն | Բարսելոնա (18-րդ տիտղոս) |
Հեռուստատեսային գործընկեր | La 1 La 1 HD TDP TDP HD FORTA |
Կայք | acb.com (Իսպաներեն)] |
Իսպանիայի ACB լիգա (իսպաներեն անվանում՝ Liga ACB), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես Լիգա Էնդեսա (Liga Endesa), տղամարդկանց պրոֆեսիոնալ բասկետբոլի բարձրագույն լիգա Իսպանիայում։ Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Լիգա նասյոնալ» (Liga Nacional - ազգային լիգա), որը սկզբնապես ղեկավարվում էր Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, 1983–84 խաղաշրջանից կառույցը կարգավորվում է Բասկետբոլային ակումբների ասոցիացիայի (իսպ.՝ Asociación de Clubs de Baloncesto, կրճատ՝ ACB) կողմից։ ACB լիգան ներկա պահին հանդիսանում է երրորդ լավագույն ազգային առաջնությունը Եվրոպայում։ Լիգան աշխատում է ՖԻԲԱ-ի օրենքներով։
Լիգայում ներկա պահին հանդես են գալիս 18 բասկետբոլային ակումբներ, որոնցից են «Բարսելոնա Ռեգալը», «Ռեալ Մադրիդը», «Կախա Լաբորալ Բասկոնիան», «Վալենսիա Բասկետը» և այլն։ Առաջնությունը ռեկորդային 31 անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալը»։
Ակումբները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը | Քաղաքը | Մարզապալատը | Տարողունակությունը |
---|---|---|---|
Կանարիաս | Սան Կրիստոբալ դե լա Լագունա | «Պավելլոն Ինսուլար Սանտյագո Մարտին» | 5100 |
Բարսելոնա | Բարսելոնա | «Բլաուգռանա» | 8250 |
Բիլբաո | Բիլբաո | «Բիլբաո արենա» | 8500 |
Վալենսիա | Վալենսիա | «Ֆուենտե Սան Լուիս» | 9000 |
Բրեոգան | Լուգո | «Պասո դօշ Դեպոռտեշ» | 7000 |
Գռան-Կանարիա | Լաս Պալմաս | «Ինսուլար դե Դեպորտես» | 5000 |
Սան Սեբաստիան | Սան Սեբաստիան | «Պլազա դե Տորոս դե Իլլումբե» | 11 000 |
Կախա Լաբորալ | Վիտորիա | «Ֆեռնանդո Բուեսա արենա» | 9900 |
Կախասոլ | Սևիլյա | «Պալասիո մունիսիպալ դե Դեպորտես Սան Պաբլո» | 10 200 |
Մանրեսա | Մանրեսա | «Պամելլո Նու Կոնգոստ» | 5000 |
Մուրսիա | Մուրսիա | «Պալասիո դե Դեպորտես դե Մուրսիա» | 7454 |
Օբռադոյրո | Սանտյագո դե Կոմպոստելա | «Մուլտիսոս ֆոնտես դո Սառ» | 6050 |
Ռեալ Մադրիդ | Մադրիդ | «Կախա Մաջիկա» | 12 000 |
Սարագոսա | Սարագոսա | «Պրինսիպե Ֆելիպե արենա» | 12 000 |
Մալագա | Մալագա | «Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա» | 10 500 |
Ֆուենլաբրադա | Ֆուենլաբրադա | «Պոլիդեպորտիվո Ֆեռնանդո Մարտին» | 5000 |
Հովենտուտ Բադալոնա | Բադալոնա | «Պալաու Մունիսիպալ դ'էսպորտս դե Բադալոնա» | 12 500 |
Էստուդիանտես | Մադրիդ | «Պալասիո դե Դեպորտես դե լա Կոմունիդադ դե Մադրիդ» «Պալասիո Վիստալեգրե» |
15 000 15 000 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (Իսպաներեն)
- Euroleague.net էջը